Առողջապահություն

Ամառային մթերքներ գեղեցիկ մաշկի համար

Ամռան ամսիներին մաշկի անթերի տեսք ապահովելու համար հարկ է, օրինակ՝ խորոված համտեսելուց առաջ մի փոքր երկար մտածել: Մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է և առաջինն է ջրազրկման կամ սնուցման պակասի արդյունքում վնասներ կրում: Բարեբախտաբար, ամառն իր հետ նաև այնպիսի մրգեր ու բանջարեղեն է բերում, որոնց օգնությամբ կարող եք թե ջրազրկումից խուսափել, թե սնուցիչների անհրաժեշտ պաշար ստանալ:
Հատապտուղներ
 
Նշանակություն չունի, թե հատապտուղներից որն եք նախընտրում. այն մաշկի համար «գերսնունդ» է համարվում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կնճիռներից և վաղաժամ ծերացման նախանշաններից խուսափելու համար, հատկապես՝ հապալասի բաղադրության մեջ առջկա հակաօքսիդանտների շնորհիվ, կարող եք ապահովագրել ձեր մաշկը անցանկալի փոփոխություններից և ամռանը թարմ տեսք ապահովել:
 
Գազար
 
Շատերը գիտեն, որ այս բանջարեղենը տեսողությունը պահպանելու համար հրաշալի միջոց է համարվում, բայց որ կարող է նաև մաշկը գերտաքացումից փրկել, քչերին է հայտնի: Օրգանիզում գազարի մեջ առկա բետա-կարոտինը A վիտամինի է վերածվում, ինչը մաշկի խոնավությունը պահպանող կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Գազարը նաև C վիտամինով է հարուստ, որի օգնությամբ մաշկին ճկունություն ու փափկություն հաղորդող կոլագեններ են ձևավորվում:
 
Մանգո
 
Այս համեղ միրգն ավելի քան 20 վիտամին և միներալներ է պարունակում: Խոսքը, մասնավորապես՝ բետա-կարոտինի մասին է, որը մրգի նարնջագույն երանգն է ապահովում, իսկ մարդու օրգանիզմում`   A վիտամինի վերածվելով, ակնեի առաջացում կանխարգելում: Մանգոն նաև օրգանի շերտազատումն ու երիտասարդացումն ապահովող ալֆա-հիդրօքսիլաթթվով է հարուստ:
 
Վարունգ
 
Գրեթե 95 տոկոս ջրի բաղադրություն ունեցող այս բանջարեղենը ջրազրկման դեմ հրաշալի միջոց է համարվում: Եթե վարունգի սիրահար չեք, կարող եք շերտերով մաշկի վրա շարել`   այդ կերպ ավելի մեծ օգուտ քաղելով: Այն ասկորբինաթթվով և հակաօքսիդանտներով է հարուստ, որոնց օգնությամբ կարող է աչքերի տակ առաջացող մուգ շրջանակների դեմ պայքար մղել: Վարունգի զովացուցիչ ազդեցությամբ կարելի է նաև ուժեղ արևայրուքից վերականգնումն արագացնել:
 
Ցիտրուսային մրգեր
 
C վիտամինով և ամինաթթուներով հարուստ գրեյփֆրութը, նարինջը, լիմոնն ու լայմը հրաշալի խթանիչներ են մաշկի առողջության համար: Այս մրգերը կարևոր դերակատարում ունեն մաշկին ճկունություն և փափկություն հաղոդող կոլագենի արտադրության գործում: Միևնույն ժամանակ դեմքի խնամքի համար նախատեսված միջոցները հաճախ C վիտամին են պարունակում կնճիռներից խուսափելու և առաձգականություն պահպանելու համար:
 
Ֆերմենտավորված սնունդ
 
Այսպիսի ուտեստների մեջ առկա հզոր պրոբիոտիկների օգնությամբ կարելի է մարսողությունը կարգավորել, ինչն էլ իր հերթին ակնեից և այլ մաշկային հիվանդություններից հեռու կպահի:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: