Հանրագիտարան

Տիվոլի (Դանիա)

Տիվոլի զվարճանքների այգին ամենահինն է աշխարհում (1841 թ.), և լավագույնը Եվրոպայում. այն բոլոր ժամանակակից զվարճանքների պուրակների, այդ թվում՝ ''Disneyland''-ի նախահայրն է: Գտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:
Տիվոլին հեքիաթ է մեծահասակների համար իր հնագույն լուսավորված ատրակցիոններով, հրավառություններով, ազատ է փողոցային ներկայացումներով, բազում-բազմաթիվ ծաղիկներ:
 
Տիվոլին հայտնի է իր թանկարժեք ռեստորաններով, ինչպես նաև ունի մնջախաղի թատրոն: Տեղական համերգասրահում մայիսից մինչև սեպտեմբեր հնչում է դասական երաժշտություն:
 
Տիվոլին բաց է ապրիլի 14-ից սեպտեմբերի 25-ը, ինչպես նաև գլխավոր տոն օրերին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: