Հանրագիտարան

Սուրբ ընտանիք (Իսպանիա)

Սուրբ ընտանիքի տաճարը («Սագրադա Ֆամիլիա») Գաուդիի ամենահայտնի ու ծավալային աշխատանքներից մեկն է:
1882-ին սկսվել է տաճարի կառուցումը՝ ըստ ճարտարապետ Ֆրանչեսկո դել Վիլյարի նախագծի, նոր գոթական ոճով, որն անավարտ է մնացել: Մեկ տարի անց նախագիծը հանձնել են Գաուդիին, ով տանել չէր կարողանում գոթիկան՝ այն համարելով «մեռած համակարգ»:
Մի քանի տարի նա նվիրել է միայն ակուստիկայի ուսումնասիրմանը, որից հետո ստեղծել է զանգերի կատարյալ համակարգը, որոնք պետք է շարժվեին քամու ուժով: Տաճարի շինարարության ողջ ընթացքում Գաուդին ապրել է շինհրապարակում՝ իրեն ամբողջովին նվիրելով այս գործին: Տաճարի յուրաքանչյուր տարր իր խորհուրդն ունի: Օրինակ՝ տաճարի վերևում նա կանգնեցրել է 18 աշտարակ, որոնցից 12-ը խորհրդանշում են աշակերտներին, 4 ավելի բարձրը՝ ավետարանիչներին, իսկ ամենաբարձրը՝ Հիսուս Քրիստոսին: 
Տաճարի տարածքում մինչ օրս էլ պահպանվել են շինարարական անտառի հետքերը, իսկ ներսում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են Գաուդիի գծագրերն ու մակետները: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: