Հանրագիտարան

Գուել այգի (Իսպանիա)

Բարսելոնայի ժամանակակից խորհրդանիշներից մեկը Գաուդիի ՝ կատալոնացի ձեռներեց Էուսեբի Գուելի պատվերով կառուցած այգին է:

Նա ցանկացել էր այն ժամանակ տարածում գտած քաղաք-այգու կոնցեպտ ստեղծել իր հայրենիքում, որը սակայն նման չի լինի այլ այգիների: Այգու տարածքը զբաղեցնում է 15 հեկտար տարածք, իսկ շինարարությունը տևել է 13 տարի: Այդ ընթացքում այգու տարածքում բազում հեքիաթային տներ, շատրվաններ և կրպակներ են հայտնվել, որոնցից մեկը կառուցված է սողացող օձի տեսքով: 1984-ին Գուելի այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: