Հանրագիտարան

Ամալֆի (Իտալիա)

Ամալֆին իտալական Սալերնո մարզում գտնվող մերձաափնյա քաղաք է: Այն արքեպիսկոպոսի նստավայրն է: Ունի 5480 բնակիչ:
Քաղաքի դիրքը ինքնին բավականին ռոմանտիկ է: Այն գտնվում է ժայռի փեշին, իսկ տները միմյանց են միացված աստիճաններով, իսկ տանիքները ծառայում են որպես պարտեզներ:
 
Չնայած բոլոր այս տներին, աստիճաններին, քայլուղիներին ու կամուրջներին Ամալֆին հայտնի է հարուստ բուսականությամբ, մասնավորապես՝ խաղող, նարինջ, կիտրոն ու ձիթապտուղ:
 
Ենթադրվում է, որ այն հիմնադրվել է IV դարում, Կոնստանտին Մեծի կողմից:
 
Բնակչության հիմնական զբաղմունքը ծովագնացությունն ու ձկնորսությունն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: