Հանրագիտարան

Միլայի տուն (Իսպանիա)

22-րդ դարի սկզբին կառուցված բնակելի տունը իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին հանրային աշխատանքն է:

Նախագծման ժամանակ նա հստակ որոշել է շենքի բնական օդափոխման համակարգն այնպես, որ տանտերերը կարող էին հանգիստ հրաժարվել օդորակիչներից: Այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակչության շրջանում, ովքեր այն անվանել են La Pedrera, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «քարհանք»:

Լրագրողները կիրառում էին բանականությունը. «գլուխ», «մեղվի բույն», «քարհանք». ինչպիսի պիտակներ ասես չկպցրեցին տանը տարօրինակ նախագծի պատճառով: Որոշ տեղերում այն ժայռի տպավորություն է թողնում, որը քայքայվել է անձրևի տակ մնալուց: Մեկ այլ տեղ ալիքաձև հարկերը հիշեցնում են ծովի: Տանիքին գտնվող խողովակների քանդակը հիշեցնում է կամ սնկի կամ հեքիաթային այլ երևույթի: Այնուհանդերձ, այս կառույցը իր նախագծով յուրօրինակ է: Տանը չկան հիմնապատեր, բոլոր հարկերը պահում է սյուները:

Այդ կերպ բնակարանների տարածությունը փոփոխական է. տան միջնապատերը հեշտորեն տեղաշարժվում են: Այդ տանը ոչինչ չի կրկնվում. առաջին տան նախագիծը էականորեն տարբերվում է երկրորդ տան նախագծից: Ի դեպ՝  վերնահարկում կարող եք տեսնել ցուցահանդես՝ նվիրված Գաուդիի արվեստին: Ուսումնասիրելով արմավենու արմատը կամ պիտոնի կմախքը՝ կհասկանաք, թե որն է  եղել  ոգեշնչման աղբյուրը այս կամ այն ճարտարապետական տարրի ստեղծման ժամանակ: Միլայի Տունը դարձել է XX դարի առաջին կառույցը, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ինչն է հետաքրքիր, որ մի քանի բնակարաններում մինչև այժմ էլ ապրում են կատալոնացի ընտանիքներ:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում «Միլայի տունը» ընդգրկվել է 1984-ին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: