Հանրագիտարան

Քվեբեկ (Կանադա)

Քվեբեկը Կանադայի 10 նահանգներից մեկն է։ Այն իր տարածքով ամենամեծն է Կանադայում և երկրորդը`   բնակչությամբ։

Նահանգի վարչական կենտրոնը Քվեբեկ քաղաքն է, որի բնակչությունը 735000 է, իսկ նահանգի ամենամեծ քաղաքը Մոնրեալն է։ Ֆրանսիայից դուրս Քվեբեկն ամենամեծ ֆրանսախոս տարածաշրջանն է աշխարհում։

Կանադական այս բնակավայրում կարող եք վայելել հին աշխարհի հմայքը: Այստեղ մարդիկ հիմնականում ֆրանսերեն են խոսում: Կարող եք համտեսել «Կառնավալ դե Քուբեկ» ալկոհոլային խմիչքը, տեղական տապակաները`   համեմված շագանակագույն թանձր ճռճռան պանրի ու կաթնաշոռի սոուսով: Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարում Սեյնթ Լոուրենս գետի ափին`   ճանապարհորդ Սամուել դե Չեփմանի կողմից: Քաղաքում շատ լավ պահպանվել է հին շունչն ու հմայքը: Քուբեկի հին շունչը կարող եք նաև զգալ`   այցելելով Լես Մուսեես դե լա Սիվիլիզասիոն թանգարանն ու Նոտեր դամ դես Վիկտոիրես հռոմեական կաթոլիկ եկեղեցին, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենահին եկեղեցիներից մեկը: 
 
Քաղաքի փողոցներով զբոսնելով`   կարող եք հասնել Լե Պետիտ Քոչեն Դեն հրուշակարան ու համտեսել տեղական հրաշալի քաղցրավենիքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: