Հանրագիտարան

Վենետիկ (Իտալիա)

Վենետիկը (իտ.՝ Venezia) քաղաք է Իտալիայում։ Կառուցված է 118 կղզիների վրա: Քաղաքը հատում են 170 առվակ ու ավելի քան 400 կամուրջ: Այն նման է քաղաք հուշարձանի, որտեղ ամեն մի կառույց մի յուրահատուկ պատմություն ունի:
Ամբողջ աշխարհում հայտնի են վենետիկյան նավերը: 11 մետր երկարությամբ ու 1.40 մետր լայնությամբ այս նավերի մեջ տեղավորվում է 6 մարդ: Այն ուղղորդում է մի տղամարդ է թիակով: Իսկ 2009թ. հայտնվել է նաև առաջին կին – նավավրը Ալեքսանդրա Խայը:
 
Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։
 
Վենետիկում տները բավականին խիտ են, իսկ շինությունները հասնում են 7 հարկի: Այստեղ ափերը շատ քիչ են, իսկ շինությունները կարելի է ասել ջրի մեջ են:
 
Հեքիաթային ու ռոմանտիկ է Վենետիկը: Այս քաղաքում յուրաքանչյուր մարդ պետք է լինի. գոնե մեկ անգամ: Բավականին շատ պատճառներ կան, համաձայն որի արժե այցելել և անձամբ տեսնել աս քաղաքը:
 
Վենետիկն այն եզակի քաղաքներից է, որ զուրկ է ավտոբուսներից ու մեքենաներից: Այստեղ դրանցով միայն Piazzale Roma կարելի է հասնել: Իսկ գլխավոր փոխադրամիջոցը նավերն են:
 
Փորձագետների կարծիքով մինչև 2030 թ. Վենետիկը հնարավոր է դառնա քաղաք-ուրվական, ուր զբոսաշրջիկները կայցելեն միայն առավոտյան և կգնան երեկոյան:
Ամեն տարի Վենետիկ են այցելում ավելի քան 18 մլն մարդ, իսկ ամեն օրյա հաշվարկով՝ 50 հազար:
 
Այստեղ են ստեղծվել նաև դիմակները. 17-րդ դարում քաղաքում արգելվում էր դիմակով ման գալը: Դրա համար էլ այդ դիմակները ներկայումս հանդիսանում են միջոցառումների գլխավոր աքսեսուարները:
 
Վենետիկում գերեզմանատուն է հանդիսանում նախկինում բանտ համարվող Isola di San Michele-ը: Տեղի բացակայության պատճառով մարդկանց թաղում են շարքերով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: