Հանրագիտարան

Օաքսակա (Մեքսիկա)

Մեքսիկական Օաքսակա քաղաքը կառուցվել է իսպանացիների կողմից, այստեղ բազմաթիվ կղզիներ և կառույցներ կան, որոնք կառուցվել են գաղութային ոճով: Քաղաքում, որտեղ բազմաթիվ նեղ փողոցներ կան, տիրում է զարմանալի մթնոլորտ, որը միաժամանակ հանգստացնող և սթափեցնող է:
Օաքսական իսկական դրախտ է արվեստը գնահատողների համար: Քաղաքը հայտնի է իր համեղ խոհանոցով ու հմուտ խոհարարներով, ձեռագործ աշխատանքների կրպակներով ու տարբեր բարձրակարգ թանգարաններով: Քաղաքը հիմնադրվել է 1529թ.-ին, սակայն այն բնակեցված է եղել դեռևս նախապատմական շրջանից: Քաղաքի տեսարժան վայրերից են Սանտո Դոմինգո տաճարը,  Օաքսակայի մայր տաճարը, Պլազա դե լա Կոնստիտուսիոն հրապարակը, որտեղ կարող եք հանգստանալ սրճարաններից մեկում, մի գավաթ տեխատե ըմպեք (կակաոյից պատրաստված զովացուցիչ սառը ըմպելիք) կամ էլ մեկ այլ տեղական ըմպելիք`   մեզկալ փորձեք: Մի ժամանակ այս քաղաքի տեղում անտիկ զապոտեկների քաղաքակրթությունն է եղել, իսկ այսօր այս քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում:
 
Քաղաք այցելելու հրաշալի ժամանակ է նոյեմբերի 20-ը, երբ քաղաքի փողոցները լցվում են տարբեր տեսակի ձեռագործ աշխատանքներով լի կրպակներով, ինչը թողնում է ցուցահանդեսի տպավորություն, որտեղ դուք հնարավորություն ունեք գնել ձեզ դուր եկած աշխատանքները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: