Հանրագիտարան

Լուանգ Պրաբանգ (Լաոս)

Լուանգ Պրաբանգը քաղաք է Լաոսում: Այն գտնվում է կենտրոնական Լաոսի հյուսիսում, որտեղով հոսում է գեղեցիկ Նամ Խան գետը, որը միանում է Մեկոնգին, Վյենտյանից 425 կմ դեպի հյուսիս: Բնակչությունը կազմում է մոտ 50 000 մարդ:
Ինչպես տեղական լեգենդն է պատմում, Բուդդան ամեն անգամ ժպտում էր, երբ ճանապարհորդությունների ընթացքում այստեղ կանգ էր առնում հանգստանալու: Այստեղ այցելության ժամանակ առավոտյան շուտ արթնացեք, որպեսզի կարողանաք ականատես լինել բուդդիստ վանականների անձայն քայլքին: Կարող եք օրեր անցկացնել`   շրջելով ազգային ոճով կառուցված փայտյա տներով շրջապատված փողոցներով, որոնք ազգայինի հետ մեկտեղ, միախառնված են նաև եվրոպական ոճին, ինչը դրանց ավելի հետաքրքրաշարժ է դարձնում և որն էլ չէր կարող անտարբեր թողնել ՅՈՒՆԵՍԿՕ-յին: Տարածքի ամենագեղեցիկ տաճարներից մեկը եռանկյունաձև Ուատ Խիենգ Թոնգն է, ինչպես նաև թագավորական թանգարան-պալատը, որը ֆրանսիական գաղութային կառույց է, որտեղ գտնվում է 14-րդ դարի ոսկե Պրաբանգ Բուդդայի արձանը: Այստեղ կարելի է գտնել մետաքսյա գունավոր գեղեցիկ շարֆերի խանութներ, թթենու կեղևից հայտնի պոսա թուղթը, ձեռագործ գործվածքներ և այլն:
 
Բազմաթիվ սրճարաններից ու ռեստորաններից հրաշալի տեսարան է բացվում և, ձեր ընթրիքը վայելելու հետ մեկտեղ, կարող եք հիանալ Մեկոնգ գետի վրայի մայրամուտով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: