Հանրագիտարան

Սանտորինի կղզի (Հունաստան)

Սանտորինի կղզին երկրագնդի ամենահրաշալի վայրերից է, Հունաստանի մարգարիտը:
Կղզու հրաշագող բնությունը պայմանավորված է աղետով, ինչքան էլ զարմանալի է: Ք.ծ.ա. 1500 տարի առաջ այստեղ հրաբխի ահավոր ժայթքում է տեղի ունեցել: Ոչնչացել է կղզու կենտրոնական մասը՝ սուզվելով ծովի հատակ: Հրաբխից առաջացած երկրաշարժը և ցունամին այնպիսի ուժգնության էր, որ Սանտորինիի հետ միասին տուժեց նաև Կրետե կղզին:
 
Ըստ պատմաբանների վարկածի՝ մինչև այս ողբերգական դեպքերը, հենց Սանտորինիի վրա է գտնվել հայտնի Ատլանտիդան:
Անվանումը՝ «Սանտորինի» առաջացել է համեմատաբար վերջերս՝ բնիկների կողմից շատ սիրված Սուրբ Իրինայի պատվին: Կղզու հին անվանումն է՝ Տիրա (Ֆիրա):
 
Սանտորինիի ամենատեսարժան վայրը ծովափն է՝ զարմանալի արտասովոր երանգներով: Սանտորինիի լողափները զբոսաշրջիկներին ապշեցնում է ավազի սպիտակ, նոււյնիսկ սև գույնը: Երկնագույն կապույտ, թափանցիկ ծովը շրջապատելով՝ ստեղծում աներևակայելի դրախտային տեսարան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: