Հանրագիտարան

Բրուգե (Բելգիա)

Բրյուգեն բելգիական Արևմտյան Ֆլանդրիայի գլխավոր քաղաքն է: Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:

Բնակչությունը 117 172 մարդ (2005թ.ի տվյալներով), սակայն միջին դարերում քաղաքի ծաղկման փուլում քաղաքում ապրում էր 200 000 բնակիչ: Լայն փողոցները և հնաոճ մի շարք շենքերը վկայում են նրա նախկին մեծության մասին:

Բրուգեում ամեն տեսարանն ասես բացիկի վրա նկարված անթերի պատկեր լինի: 18-րդ դարի գեղեցիկ կամրջից կարելի է հետևել, թե ինչպես են կարապները հանդարտ լողում Մինուոթերի (նշանակում է «Ջրի ոգու ջուրը») վրա: Այս վայրն ասես իրական հեքիաթ լինի, սակայն իրականում այն պատմական քաղաք է`   կառուցված գոթական ճարտարապետությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: