Հանրագիտարան

Բերգեն (Նորվեգիա)

Նորվեգիայում գտնվող Բերգեն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է, որը կառուցված է եռանկյունաձև տանիքներով գունավոր փայտյա տներից, որոնք սփռված են ամբողջ նավահանգիստի երկայնքով:
Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։
 
Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։
 
Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։
 
Քաղաքը հիմնադրվել է 1070 թ.-ին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից Bjørgvin անվամբ։ Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը։ XII և XIII դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները։ 1217-1299 թթ.-ին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը։
 
XIV դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը։ Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով։ Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև XVIII դար։
 
Չնայած 1702 և 1916 թթ.-ի ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը։ 1665թ.-ին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: