Հանրագիտարան

Զատկի կղզի (Մոա)

Զատկի կղզին (իսպ.՝ Provincia de Isla de Pascua) նահանգ է Չիլիի Վալպարաիսո տարածաշրջանում։ Վարչական կենտրոնն է Անգա Ռոա քաղաքը։ Նահանգը ղեկավարում է նախագահի կողմից նշանակված նահանգապետը։ Որպես նահանգ Զատկի կղզին հանդիսանում է Չիլիի երկրորդ մակարդակի վարչական միավոր, որը իր հերթին բաժանվում է համայնքների (comunas)։ Ներառում է 1 համայնք՝ Զատկի կղզի։
Աշխարհի ամենամեկուսացված բնակավայրերից մեկը՝ Զատկի կղզին, հանդիսանում է նաև աշխարհի ամենամիստիկ վայրերից մեկը: Հսկայական քարե արձանները՝ Մաոիները, ծանոթ են գրեթե ցանկացած տուրիստի, սակայն շատ քիչ բան է հայտնի դրանց դերակատարության, նշանակության ու պատմության մասին:
 
Առաջին հայացքից թվում է, թե այս արձանները միայն գլուխներից են բաղկացած, բայց պեղումները ցույց են տվել, որ դրանցից գրեթե բոլորն էլ ունեն նաև մարմիններ: Իրականում ամենազարմանալին այն է, որ այս արձաններից շատ քչերն են երբևիցե կանգնեցվել, իսկ մնացածները տասնյակներով լքվել են քարհանքերում ու ճանապարհներին:
 
Հնէաբանները պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչի համար են ստեղծվել այս արձանները, ինչ են դրանք խորհրդանշել, ինչպես են դրանք տեղափոխվել և կանգնեցվել: Բոլոր արձանների վրա առկա են ինչ-որ հիերոգլիֆներ, որոնք ոչ ոք չի կարողանում կարդալ մինչ օրս: 
 
Կղզու բնակիչներն իրենց հերթին են գաղտնիք, որովհետև մինչ օրս էլ հայտնի չէ, թե որտեղից են նրանք հայտնվել այս կղզու վրա:
 
Զատկի կղզու առեղծվածի ամենատարածված վարկածներից մեկը կայանում է նրանում, որ կղզին իրականում սարի գագաթ է և իր վրա կրում է անհայտացած Մու քաղաքակրթության վերջին հետքերը, իսկ մնացածը պետք է փնտրել ջրի տակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: