Հանրագիտարան

Աբու-Սիմբելի փարավոնները

Աբու-Սիմբել Մեծ տաճարի մուտքի մոտ տեղակայված են 4 փարավոններ, որոնք բոլորն էլ Ռամզես 2-րդին են պատկերում:

Այդ տաճարը կառուցվել է հենց Ռամզես 2-րդի օրոք: Հարաբերական ամբողջականությամբ պահպանվել է արքայի միայն երեք 20մետրանոց հատվածը, սակայն դա էլ կարող էր չպահպանվել, եթե չլինեին 60-ական թվականների վիթխարի ինժեներատեխնիկական-հնագիտական օպերացիաները:
 
Աբու-Սիմբելը Եգիպտոսում Նիլի արևմտյան ափին տեղակայված պատմական հուշարձան է, գրեթե Սուդանի հետ սահմանի վրա, Ասուանից 280կմ դեպի հարավ: Ռամզես 2-ին նվիրված այս տաճարը կառուցվել է հնագույն սրբավայր հանդիսացող քարանձավի տեղում: Տաճարի երկու կողմում էլ տեղակայված են հսկայական փարավոնները մ.թ.ա. 12-րդ դարից: Տաճարը կառուցվել է ի պատիվ խեթերի նկատմամբ թագավորի տարած հաղթանակի: Տաճարի ֆասադի բարձրությունը 31 մետր է:
 
Քանի որ փարավոնի զորքերին հովանավորում էին երեք աստվածներ՝ Ամոնը, Ռան և Պտախը, Ռամզես 2-ը հրամայում է մուտքի մոտ պատկերեն նրանց և նաև իրեն, սակայն բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով: Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը: Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց անձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտիտիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: