Հանրագիտարան

Չինգիզ խան (Մոնղոլիա)

Ողջ աշխարհը գիտի Չինգիզ խանին որպես մեծ նվաճողի, ով հիմնադրեց մարդկության պատմության ամենամեծ կայսրությունը: Իր դաժանությամբ և անողոքությամբ նա վախ էր ներշնչում ողջ Արևելյան Եվրոպային, Միջին Ասիային, Չինաստանին և Կովկասին:
Մողնղոլիայի բնակիչների համար Չինգիզ խանը ազգային հերոս է, իսկ նրա հիշատակը հավերժացված է աշխարհում ամենամեծ ձիով արձանով:
 
Բացի մոնղոլական կայսրության ստեղծումը՝ նա նաև վերականգնեց Մետաքսի ճանապարհը, միավորեց պատերազմող ցեղերին, հարաբերական կայունություն հաստատեց համաշխարհային քարտեզի վրա:
 
Մոնղոլիայում Չինգիզ խանի մասին ակտիվորեն խոսում էին երկու տասնամյակ առաջ ՝ կոմունիստական համակարգի տապալվելուց հետո: Հզոր ռազմիկի անունով կոչեցին Ուլան – Բատորի միջազգային օդանավակայանը, հայտնվեցին նրա անունը կրող հյուրանոցներ և համալսարաններ, հուշարձաններ քաղաքում, անվանափոխվեցին կենտրոնական հրապարակները:
 
Այսօր Չինգիզ խանի դիմանկարը կարելի է տեսնել կենցաղային ապրանքների, մթերքների փաթեթների, և, իհարկե, թղթադրամների վրա:
 
Աշխարհի ամենամեծ ձիով արձանը կառուցվել է 2008 թվականին Ուլան- Բատորից հարավ-արևելք գտնվող Ցոնժին-Բորդոգ տեղանքով հոսող Տուլլ գետի ափին: Լեգենդի համաձայն՝ հենց այստեղ է Չինգիզ խանը գտել ոսկե խարազանը:
 
Արձանի բարձրությունը 40 մ է՝ չհաշված 10 մետրանոց պատվանդանը 36 սյուներով (թագավորած խաների քանակով): Նշենք, որ կառույցը պատված է չժանգոտվող պողպատով: Իսկ հեծյալը սիմվոլիկ ձևով նայում է արևելք, որտեղ ծնվել է ռազմիկը:
 
Երկհարկանի պատվանդանի ներսում այցելուները կարող են տեսնել խարազանի կրկնօրինակը, համտեսել մոնղոլական ազգային խոհանոցի ճաշատեսակները ձիու մսից և կարտոֆիլից և խաղալ բիլյարդ: Ամենահետաքրքիր զվարճանքը, իհարկե, հատուկ վերելակով ձիու «գլուխը» բարձրանալու հնարավորությունն է, որտեղից  բացվում է շքեղ տեսարան դեպի հարևան տարածքները:
 
Արձանի նախագծի հեղինակը քանդակագործ Դ. Էրդենեբիլեգն է, ճարտարապետը՝ Ժ. Էնխժարգալը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: