Հանրագիտարան

Ոսկե Բուդդա (Թայլանդ)

Ոսկե Բուդդան աշխարհի ամենամեծ ոսկե համաձուլվածքն է: Տեղակայված է բանգկոկյան Վատ Տրայմիտ տաճարում:

Նստած Բուդդային պատկերող արձանը կշռում է 5.5 տոննա: Այն ստեղծվել է մոտավորապես 13-րդ դարում Սիկխոտայի կառավարման օրոք: Բարձրությունը կազմում է 15 ֆունտ 9 դյույմ, իսկ տրամագիծը 12 ֆունտ 9 դյույմ:

Բիրմի հետ պատերազմի ժամանակ արձանը ծածկել էին գիպսով, և միայն դա էր պատճառը, որ այն դիմակայեց 1767թ.ի Այուտիի կողոպուտին: Համարվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեին արձանի գաղտնիքը, զոհվել էին պատերազմի ժամանակ: Ռամի 3-րդ թագավորի կառավարման օրոք արձանը տեղափոխվել է Բանգկոկ և տեղակայվել Վատ Պխրայակրայ տաճարում: Այնուհետ արձանը դեռևս գիպսապատ կրկին տեղափոխվում է ժամանակավոր պահոց: Մինչև 1957թ.ը արձանի վրա առանձնակի ուշադրություն չէին դարձնում, քանի դեռ չէին տեղափոխել պահպնման նոր վայր: Համարվում էր, որ նրա հերթական տեղափոխության ժամանակ անձրև է սկսվել և այնքան է մաքրել գիպսե ցացկը, որ արձանի մի հատվածում նկատելի է եղել ոսկու փայլը: Մեկ այլ տարբերակի համաձայն արձանը ընկել է, ինչի արդյունքում ճեղք է առաջացել և տեսանելի դարձրել ոսկին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: