Հանրագիտարան

Միլոսյան Վեներա

Միլոսյան Վեներան Հելլեննիստական դարաշրջանի վերջի հունական ամենահայտնի քանդակներից է։
Գտնվել է Հունաստանի Միլոս կղզում, որտեղից էլ ստացել է իր անունը։ Քանդակը գտնվել է 1820 թ.ին ֆրանսիացի նավաստի Օլիվյո Վուտյեի կողմից Էգեյան ծովի ափին: Նավաստին ահդ տարածքում թանկարժեք հնագույն իրեր էր փնտրում և քանդակը գտնում է հնագույն ամֆիթատրոնի փլատակների միջից: Ի սզբանե քանդակի ձեռքերն ամբողջական էին, սակայն վնասվել են ֆրանսիացիների և թուրքերի միջև կոնֆլիկտի արդյունքում:
 
Սիրո աստվածուհի Աֆրոդիտեի քանդակը սպիտակ մարմարից է: Համարվում է, որ հեղինակը Ագեսանդր (կամ Ալեքսանդր) Անտիոքացին է (ձեռագիրը հստակ չէ): Ավելի վաղ այն վերագրվում էր Պրակսիտելին:
 
Քանդակն իրենից ներկայացնում է Աֆրոդիտե աստվածուհու կերպարը, աստվածուհու, ով ձեռքով պահում է ընկնող հագուստը: Քանդակի բարձրությունը 2.02 մ. է, մարմնի համամասնությունները 164սմ. հասակի պարագայում կազմում են՝  86х69х93:
 
Քանդակը ձեռք է բերվել 1821թ.ին և ներկայումս պահվում է Լուվրի առաջին հարկում հատուկ իր համար կառուցված թանգարանում: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: