Հանրագիտարան

Դավիթ (Միքելանջելո)

«Դավիթ»-ը Միքելանջելոյի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է Ֆլորենցիայում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում 1504 թվականի սեպտեմբերի 8-ին։

1501–04 թթ-ին Միքելանջելոն Ֆլորենցիայում կերտել է Դավթի վիթխարի արձանը (բարձրությունը`   5 մ), որը կամքի ահռելի ուժի ու հերոսական պոռթկումի մարմնացում է: Ըստ առասպելի՝ Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին: Միքելանջելոն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին. նա լայն բացած աչքերով նայում է հսկային՝ պարսատիկը ձախ ձեռքում սեղմած: Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: