Հանրագիտարան

Դիեգո Մարադոնա

Դիեգո Արմանդո Մարադոնան արգենտինացի ֆուտբոլիստ է, որի խաղն աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ։

Մարադոնան ծնվել է 1960 թ. հոկտեմբերի 30-ին Լանուսում։ Նրա ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս «Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թ. Մարադոնային վերջին պահին հանում են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դառնում է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թ. երիտասարդական արաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։
 
1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ։ 1982 թ. Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել է Հունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։ 1986 թ. Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող։ Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի արաջնությունների պատմության մեջ լավագույնը։ Այդ գոլը Մարադոննան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում, շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլտոնին։ Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գոլ էր խփել ձեռքով, որը սակայն մրցավարի կողմից հաշվվել էր։ Խաղից հետո կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գոլը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»։
 
1982 թ. Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա։ Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում՝ Մարադոնան 1984 թ. տեղափոխվում է Իտալական «Նապոլի»։ 1986-87 թթ. մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ 1989-90 թթ. մրցաշրջանում նրանք նորից հաջողութjան են հասնում ազգային առաջնությունում։ 1989 թ. «Նապոլին», եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին», նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը։
 
Աշխարհի 1990 թ. առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին։
 
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլիայում»՝ Մարադոննան 1993 թ. տեխափոխվել է հայրենիք։ 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվում, քանի որ նրա արյան մեջ հայտնաբերվեցին թմրադեղեր, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ)։ Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերում և դուրս մնում մրցաշարից։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գոլ։ Երեք տարի անց՝ 1997 թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ 2008 թ.-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թ.-ի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակիչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։
 
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: