Հանրագիտարան

Մետեորա

Մետեորան Արևելյան ուղղափառ վանքերի մեջ ամենամեծ և կարևորագույն համալիրներից է Հունաստանում: Այն յուրահատուկ է հատկապես նրանով, որ գտնվում է ժայռի գագաթին:
Մետեորայում հոգևորականներ էին հաստատված, ովքեր ապրում էին ժայռի քարանձավներում 11-րդ դարում: 
Այս վայրը առանձնահատուկ կառույց է`   բնության մեջ առանձնացված մարդու կողմից դժվարամատչելի մի վայրում: Մետեորայի կառույցների աշխատանքները սկսվել են 14-րդ դարում, և արդեն 16-րդ դարում այստեղ կար 24 վանք:
Այս վանքերըը ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու արվեստի կենտրոն էին: Բյուզանդական կայսրության օրոք այս վայրը գրավում էր ոչ միայն հոգևորականներին, այլև փիլիսոփաներին, նկարիչներին, բանաստեղծներին, հույն մտածողներին: 
Իսկ օսմանյան տիրապետության ժամանակ այս վայրում կարողացան պահպանել հունական մշակույթն ու ավանդությունը: 
Այսօր վանքերից միայն վեցն են ակտիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Մետեորան ճանաչվել է որպես մարդկության համար յուրահատուկ կառույց, որը պատկանում է ոչ միայն Հունաստանին, այլև ամբողջ աշխարհին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: