Հանրագիտարան

Շեյխ Զայիդի Մեծ մզկիթ

Շեյխ Զայիդի Մեծ մզկիթը աշխարհի ամենամեծ մզկիթներից է: Այն գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություների մայրաքաղաք Աբու-Դաբիում:
Մզկիթը անվանակոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին նախագահ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայանի անվամբ: Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայանի գերեզմանը գտնվում է մզկիթի կողքին:
Շեյխ Զայիդի Մեծ մզկիթը պաշտոնապես բացվել է 2007թ. Ռամադանի ամսին: Ի տարբերություն մյուս մզկիթների, այս մզկիթը տարբերվում է նրանով, որ այնտեղ թույլ են տալիս մուտք գործել բոլոր ցանկացողներին`   այն համարվում է Արաբական Միացյալ Էմիրություների ամենահայտնի տեսարժան վայրերից և տուրիստական կենտրոնների մեկը:
 
Մզկիթում միաժամանակ կարող են տեղավորվել 40 հազար աղոթողներ, գլխավոր աղոթքի սրահը նախատեսված է 7 հազար հավատացյալի համար: Մզկիթը առանձնահատուկ է իր ներքին և արտաքին շքեղությամբ: Ներքին սրահների ջահերը ամբողջությամբ պատված են սուսալական ոսկով, սվարովսկի քարերով:
 
Շեյխ Զայիդի Մեծ մզկիթում է գտնվում  աշխարհի ամենամեծ գորգը, որի հեղինակ-նկարիչն է Ալի Խալիկը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: