Հանրագիտարան

Փարիզի Աստվածամոր տաճար

Փարիզի Աստվածամոր տաճարը (Նոտր-Դամ-դը-Պարի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi) Փարիզ քաղաքի նշանավոր եկեղեցիներից է, որը տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. նախկին քրիստոնեական Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։
 
Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։
Դարերի ընթացքում տեղի ունեցացծ փլուզումներն ու պատերազմները իրենց հետքը թողել ե տաճարի վրա:Հասկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆրանսիական հեղափոխությունը 1793թ,երբ տաճարը կանգնեց փլուզման վտանգի առաջ:
1844-1864թթ տաճարը վերականգնվում է Վիոլլե-դե-Դյուկի կողմից,իսկ 1871թ. հազիվ է փրկվում հրդեհից:
2012թ Ֆրանսիան մեծ շուքով,տարբեր հանդիսություններով նշեց տաճարի 850 ամյակը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: