Առողջապահություն

17 մթերք սրտի առողջության համար (ինֆոգրաֆիկ)

Կանոնավոր կերպով միրգ, բանջարեղեն, ձկնեղեն, սոյա, եգիպտացորեն, լոբի, ընկույզ և սերմեր ուտելը նպաստում է սրտի առողջության բարելավմանը։ Կան, սակայն, որոշ մրգեր, որոնք ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան մյուսները։ Դիետոլոգ-փորձագետները սրտի առողջությունը պահպանելու համար առաջարկել են հետևյալ մթերքների ցուցակը՝
Բանջարեղեն
 
1. Բրոկկոլի՝ վիտամիններ B6, C և K, ֆոլաթթու, բջջանյութ
2. Սպանախ՝ վիտամիններ A և K, ֆոլաթթու, երկաթ, բջջանյութ, մագնեզիում
3. Բրաունկոլ՝ վիտամիններ А, С և К, բջջանյութ
4. Չինական կաղամբ՝ վիտամիններ B6, C և K, կալցիում, բջջանյութ
 
Ձկնեղեն
 
5. Թյունոս՝ վիտամիններ B12 և D, սպիտակուց, նիացին, սելեն և օմեգա-3 ճարպաթթու
6. Իշխան՝ վիտամիններ A և K, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ և բջջանյութ
 
Մրգեր
 
7. Հատապտուղներ՝ վիտամին C, ֆոլաթթու, մանգան, կալիում և բջջանյութ
8. Խնձոր՝ վիտամին C, բջջանյութ և ֆլավոնոիդներ
 
Սոյա
 
9. Էդամամ՝ վիտամին C, երկաթ, կալիում և բջջանյութ
10. Տոֆու՝ վիտամին B1, սպիտակուց, նիացին, ֆոլաթթու, կալցիում, պղինձ, երկաթ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ
 
Հացահատիկ
 
11. Կվինոա ՝ բջջանյութ, ցինկ, ֆոսֆոր, բոլոր անհրաժեշտ սպիտակուցներ
12. Վարսակ՝ լուծվող բջջանյութ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ
 
Լոբազգիներ
 
13. Լոբի՝ վիտամիններ B1 և B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, պղինձ, երկաթ, մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ
14. Ոսպ՝ վիտամիններ B1 և B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, երկաթ, մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ
 
Ընկույզ և սերմեր
 
15. Հունական ընկույզ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, պղինձ, սպիտակուց, բջջանյութ
16. Նուշ՝ վիտամին E, պղինձ, մագնեզիում, բջջանյութ, սպիտակուց
17. Կտավատի սերմ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, լուծվող բջջանյութ, վիտամին B1։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: