Առողջապահություն

Մազի ներկերը քաղցկեղածին քիմիկատնե՞ր են պարունակում

Մազի ներկերի արտադրության գործընթացում ամեն մի խախտում մազի ներկերի և խնամքի պարագաների մեջ կարող է քաղցկեղածին քիմիկատներ առաջացնել։ Հետազոտության մեջ ներգրավված գիտնականներն անհանգստացած են, որ ժամանակակից մազի ներկերում և խնամքի պարագարներում դեռևս օգտագործվում են արգելված տոլուիդինները։
Գիտնականներն ուսումնասիրել են 295 կանանց վարսավիրների, 32 կանոնավոր կերպով մազերը ներկող կանանց և 50 կանանց, որոնք 12 ամսվա ընթացքում ոչ մի տեսակի ներկ և խնամքի պարագա չեն օգտագործել։
 
Նրանք չափել են մասնակիցների արյան մեջ առկա 8 քացղկեղածին միացություն, այդ թվում՝ տոլուիդիններ։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով առնչվել են մազի ներկերի և խնամքի պարագաների հետ, տոլուիդինների մակարդակն ավելի բարձր է եղել։
 
Շվեդիայի Լունդ համալսարանի Մասնագիտական և բնապահպանական բժշկության բաժանմունքի դոկտոր Գաբրիելա Յոհանսոնն ասել է. «...արդյո՞ք ժամանակակից ներկերն ու խնամքի պարագաները քաղցկեղածին նյութեր պարունակում են, թե՞ ոչ։
 
Մենք դեռ հստակ չգիտենք, քանի որ այս ապրանքները շատ բարդ և համալիր կառուցվածք ունեն։ Բայց մենք պետք է ավելի խորն ուսումնասիրություններ կատարենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է պատահում, որ նման միջոցների հետ հաճախ առնչվող մարդկանց արյան մեջ տոլուիդինների մակարդակը շատ բարձր է»։
 
Նա նաև ավելացրել է, որ վարսահարդարները պետք է շատ զգույշ լինեն և գույնը  բացելիս ու մազերը ներկելիս պարտադիր ձեռնոց կրեն։ Ըստ հետազոտողների՝ այս դեպքում հիմնական ազդեցությունն առաջանում է մաշկի շփումից։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: