Առողջապահություն

Կանոնավոր քնի պակասը կարող է երեխայի մոտ ճարպակալում առաջացնել

Երեխաներն այնքան էներգիայով լի են, որ թվում է՝ նրանք քնի կարիք չունեն, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը երեխայի մոտ կարող է ճարպակալում առաջացնել։ Մասաչուսեթսի մանկական հիվանդանոցի աշխատակիցների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել՝ յուրաքանչյուր երեխա, որը սահմանված չափից ավելի պակաս է քնում վաղ մանկության շրջանում, 7 տարեկանում կունենա բարձր աստիճանի ճարպակալում։
«Ի տարբերություն հրապարակված այլ հետազոտությունների՝ մենք կոնկրետ կրիտիկական ժամանակաշրջան չենք առանձնացրել, որի ժամանակ քնի տևողությունը կարող է ազդել երեխայի քաշի ավելացման վրա։
 
Ավելի ճիշտ կլինի ասել, որ վաղ մանկության շրջանում քնի պակասը կարող է ունենալ անբարենպաստ հետևանքներ»,- հայտնել է Մասաչուսեթսի Ընդհանուր մանկական հիվանդանոցի մանկաբուժության բաժնի ղեկավար Էլսի Թավերասը։
 
Հետազոտության մեջ վերլուծվել են քնի պակասի երկարաժամկետ ազդեցությունները երեխայի ծննդից մինչ 7 տարեկան հասակը։ Մայրիկներին պարզապես հարցրել են, թե օրական քանի ժամ են քնել իրենց երեխաները 6 ամսվա, 3 տարվա և, վերջապես, 7 տարվա ընթացքում:
 
7 տարեկանից հետո չափել են երեխայի հասակը, քաշը և մարմնի զանգվածը, օրգանիզմի ընդհանուր ճարպը, որովայնի շրջանում առաջացած ճարպը, մկանային զանգվածը և իրանի ու մեջքի շրջանագիծը։
 
Քնի անբավարար քանակը վեց ամսականից մինչև երկու տարեկան երեխաների համար համարվում է 12 ժամից պակաս քունը, 10 ժամից պակաս՝ 3-ամյա և 4-ամյա երեխաների և 9 ժամից պակաս՝ 5-7 տարեկան երեխաների համար։
 
Արդյունքները ցույց են տվել, որ քնի պակաս ունեցող երեխաների օրգանիզմում առկա է ավելի մեծ քանակությամբ ճարպ, այդ թվում՝ որովայնի շրջանի ճարպը, որն ավելի վտանգավոր է։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: