Հանրագիտարան

Աշխարհի ամենաանսովոր կառույցները

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաանսովոր կառույցներից մի քանիսը:

Նոյշվանշտայնի հեքիաթային ամրոց

Կառուցվել է «հեքիաթային թագավոր» Լյուդովիկոս 2-րդի հրամանով: Ամրոցի շինարարությունն սկսվել է 1869թ.-ին և ավարտվել 1886թ.-ին: Դա բավարիացի թագավորի կառուցած ամենահայտնի ամրոցն է:

 

Տուն-խխունջ

Կարիբյան կղզիների ամենայուրահատուկ տունն է: Այստեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Կարիբյան ծով:

 

Տունը ծառի վրա

Այն ավելի շուտ ռեստորան է, որը գտնվում է ծառի վրա: Բավականին հետաքրքիր և անսովոր այդ կառույցում կա նաև վերելակ: 

 

Խենթ տուն

Հեքիաթներից մեզ ծանոթ այս կառույցը գտնվում է Վիետնամի Դալատ քաղաքում: Բետոնից կառուցված տունը հայտնի է «խենթ տուն» անվամբ: Այն ծառայում է որպես հյուրանոց և գեղարվեստական թանգարան: Այստեղ կան հսկայական սարդոստայններ, բետոնե սաղավարտներ: 

 

Տուն-պարուրակ

Այս զարմանահրաշ տունը կառուցվել է 2006թ.-ին Մեխիկոյում երիտասարդ զույգերի համար: Այն շատ հարմարավետ է երիտասարդ ընտանիքների համար, որոնք ունեն նաև փոքրիկ երեխաներ: 

 

Անտոնիո Գաուդիի տունը

Բարսելոնայում գտնվող այս յուրօրինակ տունն այսպիսի տեսք է ստացել 1904թ.-ին: Աշխարհահռչակ ճարտարապետ Գաուդին, օգտագործելով մոդեռնի դարաշրջանի բնորոշ  կառուցողական տարրերը, ստեղծել է նման անկրկնելի շինություն: 

 

Թռչող ափսեներ

Այս գիտաֆանտաստիկ տան կենտրոնում կա բուխարի: Այն այժմ գտնվում է Տեխասում, սակայն ամեն պահ կարելի է հեշտությամբ տեղափոխել: 

 

Կատարյալ դղյակ

Անկրկնելի շինությունը կառուցվել է Ֆերդինանդ Շեվալյեի կողմից:  Այն տարբեր ոճերի համադրություն է: Շեվալն այդ տան կառուցման վրա աշխատել է 33 տարի:

 

Կախված տունը

Հեքիաթային տուն է, որը գտնվում է  երկու ժայռերի արանքում և շարունակում է զարմանք ու հիացմունք պատճառել անսովոր կառույցների սիրահարներին: 

 

Աղբյուր՝ Mmaxinfo.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: