Հանրագիտարան

Վիկտորիա թագուհու տոն

Կանադայում Վիկտորիա թագուհու օրը նշվում է մայիսի 19-ին: Այն նվիրված է Վիկտորիա թագուհու ծննդյան օրվան: Մի ժամանակ այն Բրիտանական թագավորության գլխավոր տոնն էր: Հիմա այն մոռացել են նույնիսկ Մեծ Բրիտանիայում:
Վիկտորիայի օրը՝ որպես ազգային տոն և պետական ոչ աշխատանքային օր, նշվում է Կանադայում 1901 թվականից՝ Վիկտորիա թագուհու մահվանից հետո:
 
1901 թվականին Կանադայի խորհրդարանը մայիսի 24-ը հայտարարեց ''Victoria Day Holiday'': Կանադայի կարգավիճակի բանաձևի փոփոխությունից հետո 1952 թվականից Վիկտորիայի օրն սկսեցին նշել մայիսի 25-ին նախորդող երկուշաբթին:
 
Կանադայում Վիկտորիայի օրն առանձնապես տոնակատարություններ տեղի չեն ունենում, շատ կանադացիներ այս պետական տոնն ընդունում են ուղղակի որպես հավելում հանգստյան օրերին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: