Հանրագիտարան

Պիզայի աշտարակ

Պիզայի թեք աշտարակ կամ Պիզայի աշտարակ, գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։ Հայտնի է նրանով, որ այն թեք է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընկնում է։
Պիզայի աշտարակը զանգակատուն է: Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում: Կառուցումն ավարտեվել է 1360 թվականին: Աշտարակը ստացել է «ընկնող աշտարակ» անունը և ամբողջ աշխարհում հայտնի է նրանով, որ թեքված է և ընկնելու տպավորություն է ստեղծում: Աշտարակն ունի 294 աստիճան: Բարձրությունը կազմում է 55,86 մետր ամենացածր կողմը և 56,7 մետր ամենաբարձր կողմը: Թեքությունը կազմում է 3054մ:
 
Այն համարվում է Եվրոպայի լավագույն զանգակատներից մեկը: Աշտարակի կառուցումն իրականացվել է 2 փուլով, սկսվել է 1173 թ.ի օգոստոսի 9-ից, և 2 երկար ընդմիջումներով շարունակվել է մոտ 200 տարի մինչև 1360 թվականը: Աշտարակը կառուցված է սպիտակ մարմարից: 
 
Հերքվում է այն տարբերակը, որ աշտարակի թեքությունը նրա նախագծի մի մասն է կազմում: Աշտարակի նախագիծը հենց սկզբից սխալ է եղել, առաջին հարկի և փափուկ հողի համադրումից հետո երկրորդ հարկի կառուցումից հետո աշտարակը թեքվեց:
 
1173 թվականից աշտարակն  իր օրիգինալ ճարտարապետության շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ջանքեր են գործադրվում աշտարակը վերականգնելու համար, առավելապես հիմքն ամրացնելու համար: 2008 թվականից գիտնականները պարզեցին, որ պիզայի աշտարակի հետագա թեքումը դադարեցված է: 2002-2010 թվականներին աշտարակը ռեստարացիայի ենթարկվեց, որի արդյունքում թեքության աստիճանը 5,30-ից հասավ 3,54-ի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: