Հանրագիտարան

Միլանի գոթական տաճար

Միլանի գոթական տաճարը հոյակերտ, հիասքանչ, շլացնող մի տաճար է, որն ունի 106.5 մետր բարձրություն և պատրաստ է հյուրընկալել 40000 մարդու միաժամանակ:
Միլանի գոթական տաճարը գտնվում է Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում և նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին: Այն Միլանի արքեպիկոպոսի նստավայրն է: Իր մեծությամբ 4- րդն է աշխարհում, իսկ Եվրոպայում`   3- րդը: Միլանի տաճարը իր գոթական ոճով զիջում է միայն Սևիլյան Տաճարին: Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով: 
 
Տաճարը սկսել են կառուցել 1386թ.- ին Անտոնիո դա Սալուցոյի նախաձեռնությամբ: Մինչ ակտուալ աշխատանքի սկիզբը, 3 հիմանակն շենքեր էին կառուցվել՝ Արքեպիսկոպոսի պալատը, Հասարակության պալատը և  Սուրբ Ստեփանոսի կնունքի պալատը: 1805թ.ի մայիսի 20-ին Նապոլեոն Բոնապարտը Կառլո Պելիչանիին հրամայեց ավարտել տաճարի շինարարությունը և վերջապես 1813թ.- ին տաճարն արդեն ամբողջովին կառուցված էր: Տաճարի կառուցման գաղափարը իտալացի Սիմոնե դե´ Օրսենիգոնինն է: Տաճարը կառուցելիս Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյան մշակույթի տարրերի հետ:
 
Կարծիք կա, որ տաճարի խորանի տակ պահվում է գամ, որը բերվել է Քրիստոսի խաչից: Տաճարի ներսում գտնվում է Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina»- յի ոսկյա արձանը, որը տաճարի գլխավոր խորհրդանիշն է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: