Հանրագիտարան

Սիդնեյի Օպերայի թատրոն

Հայտնի է որպես ամբողջ աշխարհում լավագույն գեղագիտությամբ և ամենաժամանակից կառույց: Որակվում է որպես Աշխարհի Ժառանգության Վայր:

Սիդնեյի ծովախորշի առափնյա հատվածում տեղակայված Օպերայի շենքը դիտողի առջև վեր է հառնում հրաշալի առագաստի ձևով, իսկ ջրի վրա կարելի է գտնել նույնքան հիասքանչ նրա ստվերը: Յորն Ուտզոնի նախագծած Օպերայի շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1973 թվականին Էլիզաբեթ Թագուհու կողմից: Առաջին օպերան, որը ներկայացվել է այստեղ 1973-ի սեպտեմբերին, եղել է Պրոկֆևի «Պատերազմ և խաղաղություն»-ը:

Ներսում ակուստիկայի բարձր որակ, ինչպես նաև գեղագիտական հաճելի միջավայր ստանալու նպատակով սրահներից յուրաքանչյուըր կառուցվել է հատուկ, բայց տարբեր բնափայտերով: Ներկայացումների համար նախատեսված բոլոր սրահներն ունեն իրենց սեփական նախասրահները:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: