Հանրագիտարան

Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Հռոմի Սուրբ Պետրոս տաճար (իտալ.՝ Basilica di San Pietro), Հռոմի կաթոլիկ տաճար, որը հանդիսանում է Վատիկանի ամենամեծ շենքը և մինչև վերջերս համարվում էր աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին։ Հռոմի չորս հայրապետական ​​տաճարներից մեկը և Կաթոլիկ եկեղեցու հանդիսավոր կենտրոնը։ Տաճարի ընդհանուր բարձրությունը 136 մետր է։

Վատիկանը հայտնի է որպես  խոշորագույն թանգարանային համալիր: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա (Պետրոս առաքյալը համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջին Պապը):
Տաճարը կառուցվել է IV դարում, մի քանի անգամ վերակառուցվել է և իր ներկա տեսքն ստացել է XV–XVII դարերում, երբ տաճարը վերակառուցեցին հռչակավոր ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, ինչպես, օրինակ, Բրամանտեն, Միքելանջելոն և ուրիշներ: Տաճարում կան արվեստի գլուխգործոց սրբապատկերներ և քանդակներ, որոնցից առավել հայտնի է Միքելանջելոյի «Ողբ առ Քրիստոս» («Պիետա») մարմարակերտ քանդակը: Տաճարի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1506թ. ապրիլի 18-ին և ավարտվել 1626թ. նոյեմբերի 18-ին։

Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թ-ին կոչվել է նրա անունով:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: