Հանրագիտարան

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Արտեմիսի տաճարը հունական աստվածուհի Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում:
Տաճարն սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին: Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է:
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ: Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց: Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն:
 
Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: