Առողջապահություն

Սխտորը կանխում է սրտի հիվանդությունները

Սխտորի հանուկը կարող է կանգնեցնել սրտի հիվանդությունների զարգացումը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կասեցնել զարկերակներում խցանման առաջացումը։ Նման արդյունքները հաստատող հետազոտությունը կատարվել է ամերիկյան Harbor-UCLA բժշկական կենտրոնում սրտաբան Մեթյու Բուդոֆի ղեկավարությամբ։
Նա սրտային խնդիրներով և առնվազն մեկ գլխավոր զարկերակի խցանմամբ 72 հիվադի ԿՏ հետազոտություն է կատարել։ Մասնակիցների կեսն այնուհետև ընդունել է սխտորի հանուկի հաբեր օրական երկու անգամ։ Մասնակիցների մյուս կեսին տվել են պլացեբո։
 
Մեկ տարի անց նա կրկնել է ԿՏ հետազոտությունը և հայտնաբերել, որ այն հիվանդների մոտ, ովքեր սխտորի հանուկ են ընդունել, զարկերակների խցանումը հետընթաց է ապրել։ Մինչդեռ պլացեբո ընդունող հիվանդների մոտ հիվանդությունը զարգացել է։
 
Սխտորի հանուկով կենսաակտիվ հավելումները հասանելի են դեղատներում։ Դրանք հում սխտորի նման սուր հոտ չունեն։ Բուդոֆը նշել է, որ սխտորն իջեցնում է հոմոցիստեինի՝ սիրտանոթային հիվանդությունների մարկերի մակարդակը։ Նա խորհուրդ է տվել ընդունել օրական 1200մգ երկու չափաբաժնով։
 
«Սա բնական կենսահավելում է, որը հավանության է արժանացել գիտության և բժշկության կողմից»,- ասել է սրտաբանը։ «Ես խորհուրդ եմ տալիս սխտոր ուտել ամեն օր, բայց դժվար է վերահսկել սննդային նյութերի քանակը հում սխտորի մեջ։ Ահա, թե ինչու մեր հետազոտություններում օգտագործում ենք հանուկը»,- ասել է նա։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: