Հանրագիտարան

Օր, երբ կարող ես ուտել այն, ինչ ցանկանում ես (ԱՄՆ)

Մայիսի 11-ն այն օրն է, երբ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրական տոն «պարգևել» իր ստամոքսին: Տոնն այլ կերպ անվանվում է «Կերեք այն, ինչ ցանկանում եք» (Eat What You Want Day): Սա ոչ պաշտոնական տոն է, որը նշում են ամեն տարվա մայիսի 11-ին:
Հայտնի չէ, թե ով է սկզբնապես առաջարկել այս տոնը նշելու գաղափարը, սակայն մի տեսակետի համաձայն՝ տոնի գաղափարը պատկանել է Թոմաս Րոյին: Րոն եղել է ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դերասան և “Wellcat Holidays & Herbs”-ի համահիմնադիրներից մեկը:
 
Թեև տոնական օրն ամերիկացիները կարող են ուտել այն, ինչ ցանկանում են, սակայն մյուս կողմից, հենց այդ օրը պետք է յուրաքանչյուր քաղաքացի մտածի իր առողջության, առողջ սնունդ ընդունելու և առողջ ապրելակերպի մասին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: