Հանրագիտարան

Խաղաղության օր

Մայիսի 9-ը պարտադրում է մտածել հայրենատիրության մասին: Արցախյան ազատամարտի վճռորոշ մարտերից էր Շուշիի ազատագրումը: Ազատագրման օրը դարձավ հաղթանակի օր, հաղթանակի տոն:
Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ ևս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը: 
 
Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի ազատագրումը վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, որոնք պարզապես ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից:
 
1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության և 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի: Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաև 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը:
 
Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին: Մեր պատմության հաղթական օրերը մեզ պարտադրում են այսօր էլ մտածել հայրենատիրության մասին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: