Հանրագիտարան

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization, ILO, հայ. ԱՄԿ ) ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր (World Day for Safety and Health at Work):
Օրը նշելու նպատակը համաշխարհային հասարակության ուշադրությունը խնդրի մասշտաբների վրա հրավիրելն է, ինչպես նաև նրա, թե ինչպե՞ս աշխատանքի պաշտպանության ստեղծման և առաջընթացի մշակույթը կարող է նպաստել աշխատավայրում մահացության ամենամյա նվազմանը: Առաջին անգամ այդ օրը նշվել է 2003թ.:
 
Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման գաղափարը սկիզբ է առել մահացած աշխատակիցների հիշատակման օրվանից, որն առաջին անգամ անց է կացվել ամերիկացի և կանադացի աշխատավորների շրջանում 1989թ.:
 
Այսօր ավելի քան 100 երկրում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են աշխատանքի պաշտպանության անլուծելի խնդիրների վրա հասարակայնության ուշադրությունը հրավիրելուն:
 
ԱՄԿ գնահատականներով յուրաքանչյուր օր աշխարհում միջինը 5000 մարդ մահանում է արտադրությունում, աշխատաժամերին դժբախտ պատահարների և հիվանդացության արդյունքում, տարեկան մահացությունը հասնում է  2-2,3 միլիոնի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: