Հանրագիտարան

Նոր արևային տարվա տոն Հնդկաստանում

Ապրիլի 14-ին Հնդկաստանի հինդուները տոնում են Նոր արևային տարվա տոնը: Ըստ հինդուական հավատքի`   մի քանի հազար տարի առաջ Գանգա աստվածուհին երկիր է իջել:
Այս պատճառով էլ հավատացյալները համախմբվում են Գանգա գետի ափերի մոտ և հատուկ արարողություն իրականացնում:
 
Հիմնական տոնակատարություններն իրականացվում են սուրբ վայրերում՝ Գանգա գետի ափին, Հնդկաստանի հյուսիսային մասում, հինդուական տաճարներում:
 
Հիդուները զարդարում են իրենց տները ծաղիկներով ու կախում դրոշներ: Զարդարանքները կրոնական տեսարաններով են ու աստվածների պատկերներով:
 
Երեխաները գույնզգույն ծաղիկներով վազում են փողոցներում՝ լավագույն մաղթանքներ հղելով: Շատ տեղերում խրախճանքն ուղեկցվում է հրավառությամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: