Առողջապահություն

Երկաթի պակաս. նախանշաններ

Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար: Ստուգեք երկաթի անբավարարության ներքոհիշյալ ախտանիշները, և եթե դրանք ձեզ մոտ առկա են, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որպեսզի նա ֆերիտինային քննություն նշանակի:
Դուք անընդհատ հոգնածություն եք զգում
 
Դա երկաթի անբավարարության հիմնական նշաններից մեկն է և հնարավոր է ամենադժվար որոշվողը: Երկաթի անբավարարության ժամանակ ձեր հյուսվածքներին քիչ թթվածին է հասնում, որի պատճառով մարմինը զրկվում է անհրաժեշտ էներգիայից:
 
Դուք շատ գունատ եք
 
Հեմոգլոբինն արյանը հաղորդում է կարմիր գույն, իսկ մաշկին՝ վարդագույն երանգ: Դա նշանակում է, որ սպիտակուցի ցածր մակարդակները կարող են դառնալ մաշկի գունատության պատճառ:
 
Ձեզ մոտ հաճախ է հևոց առաջանում
 
Եթե ձեր օրգանիզմում թթվածնի մակարդակը ցածր է, ապա որքան էլ խորը շնչեք, ձեզ, միևնույն է, օդը չի բավականացնելու: Եթե դուք նկատում եք, որ խեղդվում եք ֆիզիկական վարժություններ կատարելիս, որոնք առաջ ի վիճակի էիք հաղթահարել, ապա հնարավոր է, որ պատճառը երկաթի անբավարարությունն է:
 
Ձեր սիրտը չափազանց ուժեղ է զարկում
 
Ծանրաբեռնված սիրտն սկսում է խփել անկանոն, սրտում աղմուկներ են առաջանում, այն մեծանում է, և նույնիսկ կարող է սրտային անբավարարություն ի հայտ գալ:
 
Եթե գիտեք, որ սրտային խնդիրներ ունեք, կարող եք ստուգել արյան մեջ երկաթի մակարդակը. երկաթի անբավարարությունը կարող է բարդացնել սրտի առկա խնդիրները:
 
Դուք ունեք գլխացավեր
 
Երկաթի անբավարարությամբ օրգանիզմն առաջին հերթին թթվածին է մատակարարում ուղեղին, ապա նոր մյուս հյուսվածքներին: Բայց նույնիսկ այս դեպքում, միևնույնն է, ուղեղն անբավարար քանակությամբ է թթվածին ստանում:
 
Ըստ գլխացավի ազգային ֆոնդի տվյալների՝ ի պատասխան ուղեղի՝ զարկերակները կարող են փքվել՝ առաջ բերելով գլխացավեր:
 
 
Ձեր մազերը թափվում են
 
Երկաթի անբավարարությունը, վերաճելով երկաթդեֆիցիտային անեմիայի, կարող է բերել մազաթափության:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: