Առողջապահություն

Բուսակերներն ավելի քի՞չ առողջ են

Բուսակերները շատ գոհ են իրենց առողջ սննդակարգից, որը միս չի պարունակում: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերներն ավելի թույլ առողջություն և ցածր կյանքի որակ ունեն:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ բուսակերներն ավելի շատ են բժշկի այցելում, քան մսակերները և ավելի շատ են հիվանդանում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են ալերգիան, քաղցկեղը և հոգեկան խանգարումները:
 
Եվ չնայած դրան՝ Ավստրիայի Գրացի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ որոշակի մոտեցման դեպքում, այնուամենայնիվ, բուսակերներն ավելի առողջ են: Նրանք ավելի ակտիվ են և քիչ են ալկոհոլ օգտագործում:
 
Եվ հետո նրանք քիչ են ծխում, մարմնի զանգվածի ցուցանիշը նրանց մոտ զգալիորեն ցածր է: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդկանց մեջ բուսակերներն ավելի շատ են, քան մսակերները:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: