Առողջապահություն

Ինչու ծնողները երեխաների հետ պետք է խոսեն մայրենի լեզվով

Արտերկրում ապրող մարդիկ իրենց երեխաների հետ անպայման պետք է խոսեն մայրենի լեզվով։
Բանն այն է, որ որքան էլ ծնողները լավ տիրապետեն այդ երկրի լեզվին, իրենց մայրենին, միևնույն է, գիտեն ավելի լավ։ «Անգամ, եթե ծնողը շատ լավ տիրապետում է օտար լեզվին, նրա մայրենիի բառապաշարն ու քերականության իմացությունն ավելի ընդարձակ է»,- պնդում է Անա Պաուլա Գ. Մամին։
 
Այսպիսով, հազիվ թե ծնողները կարողանան երեխային ճիշտ սովորեցնել այն լեզուն, որին նրանք կատարելապես չեն տիրապետում։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, իրենց մայրենիին լավ տիրապետող երեխաները մի քիչ ավելի մեծ տարիքում երկրորդ լեզուն շատ ավելի հեշտ են սովորում, քան այն երեխաները, ում հենց սկզբից փորձում են օտար լեզու սովորեցնել։
 
Այլ կերպ ասած՝ երեխաները նոր լեզու դժվար են յուրացնում, եթե լավ չեն տիրապետում մայրենիին։ Եթե ծնողներն իրենց երեխաներին մայրենի լեզու չուսուցանեն, հետագայում դա բացասաբար կազդի երեխայի՝ նոր լեզու սովորելու ունակությունների վրա։
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: