Առողջապահություն

Նախընտրելի է բացատրելը, քան արգելելը

Ծնողները չեն կարող երեխաներին օրվա 24 ժամը հսկել, իսկ երեխաներն այնքան էլ հաճույքով չեն լսում երկար խորհուրդները կարելիի և չի կարելիի մասին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների անվտանգության բանալին ծնողի՝ երեխայի հետ միասին պոտենցիալ վտանգները տեսնելու ունակությունն է:
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե ծնողները բացատրում են իրավիճակի վտանգավորությունը, այլ ոչ երեխային պարզապես հրահանգում որևէ բան անել կամ չանել, ապա երեխաները նրանց լսում են:
 
Այովայի համալսարանի հոգեբան Ջոդի Փլամերթը և նրա գործընկեր Էլիզաբեթ Օնիլն ուսումնասիրել են, թե ինչպես են ծնողներն ու նրանց երեխաներն արձագանքում վտանգին:
 
Հետազոտությանը մասնակցել է 63 մայր և նրանց 8-10 տարեկան երեխաները, որոնց փորձագետները ցույց են տվել տարբեր վտանգավոր իրավիճակներում գտնվող երեխաների լուսանկարներ:
 
Իրավիճակները տատանվել են ըստ վտանգավորության աստիճանի՝ կացինով փայտ կոտրել, սքեյթբորդով դեպի ներքև իջնել և այլն: Մայրերին ու երեխաներին առանձին-առանձին խնդրել են իրավիճակները գնահատել 1-4 բալանոց համակարգով:
 
Իրենց ծնողների հետ զրույցից հետո երեխաները փոխել են գործող վտանգի մասին իրենց կարծիքը: «Ծնողները կարող են վտանգների մասին խոսել իրենց երեխայի հետ»,- ասել է Փլամերթը՝ նշելով, որ այդ անհամաձայնությունն էլ, ի վերջո, սովորելու հուսալի երաշխիք կլինի:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: