Առողջապահություն

Հալվե բույսի օգտակարությունը

Հալվեն կամ ալոեն (Aloe) պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի մոտ 500 տարատեսակ: Այն մշակել են դեռևս հնագույն ժամանակներից բժշկության մեջ օգտագործելու նպատակով:
Նույնիսկ Հին Եգիպտոսում այն համարվում էր հզոր դեղաբույս: Հալվեն արտադրում է գել և լատեքս, որոնք օգտագործվում են բժշկական նպատակներով: Գելը մածուցիկ նյութ է, որը տեսանելի է բույսի ներսում: Բույսը կտրելիս այն անմիջապես թափվում է:
 
Շատ պրոֆեսիոնալ կոսմետոլոգներ և այլ հմուտ փորձագետներ բժշկության ոլորտում այն համարում են կենսական բուժիչ բույս, որը բուժում է տարբեր մաշկային հիվանդություններ: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես և որ դեպքերում կարելի է այն օգտագործել:
 
Այրվածքներ
 
Այն օգտագործվում է որոշ այրվածքներ բուժելու նպատակով: 2009թ.-ին կատարած ուսումնասիրությունը, որին մասնակցում էր երկրորդ աստիճանի այրվածքներ ստացած 30 հիվանդ, ցույց տվեց, որ հալվեի քսուքի կիրառմամբ այրվածքները բուժվում են 16 օրվա ընթացքում:
 
Խոլեստերինի բարձր մակարդակ և հիպերլիպիդեմիա
 
Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ օրական 15-20 մլ. հալվեի ընդունումը կնվազեցնի հիպերլիպիդեմիայով հիվանդների խոլեստերինի մակարդակը մոտ 15%-ով, ցածր խտության լիպոպրոտեինի՝ մոտ 18%-ով, տրիգլիցերիդի՝ 25-30%-ով:
 
Հերպես
 
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հալվեի գելն արագացնում է թարախաբշտիկների խոցերի լավացումն ու օգնում է թեթևացնել ցավը:
 
Բշտիկներ
 
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հալվեն օգնում է բուժել բշտիկները և վերականգնում է մաշկի ցաներն իր անտիբիոտիկ հատկությունների շնորհիվ, ինչպես նաև փափկեցնում է մաշկը:
 
Չոր մազեր
 
Բույսն իր խոնավեցնող հատկություններով հիանալի կոնդիցիոներ է մազերի համար: Գելը պետք է քսել մազերին, այնուհետև մազերը լվանալ և քսել նախընտրած կոնդիցիոները:
 
Շաքարախտ
 
Թեև մինչև վերջ ապացուցված չէ, որ այն նվազեցնում է շաքարի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ:
 
Նիհարեցում
 
Հալվեն ճանաչվել է որպես առողջարար ըմպելիք: Այն պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, C, E, ֆոլաթթու В1, В2, В3, В6 և մեկն է այն մի քանի բույսերից, որոնք պարունակում են В12 վիտամինը, որը կարգավորում է ուղեղի սահուն աշխատանքը և նյարդային համակարգը ճիշտ այնպես, ինչպես առողջարար սնունդն օգնում է մարսողությանը և ներսից մաքրում  օրգանիզմը:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: