Հանրագիտարան

Ցեզար Չավեսի օր

Յուրաքանչյուր տարի՝ մարտի 31-ին, ԱՄՆ-ում նշվում է Ցեզար Չավեսի օրը, իսկ 8 նահանգում այն արդեն դարձել է պետական տոն:
Այդ օրը սոցիալական արդարության համար պայքար մղող Ցեզար Չավեսի ծննդյան տոնն է: Չավեսի ջանքերն առաջին հերթին ուղղված են եղել գյուղատնտեսության աշխատողների սոցիալական պայմանների բարելավմանը:
 
Չավեսը ծնվել է Արիզոնա նահանգից ոչ հեռու գտնվող Յումա կոչվող վայրում: 10 տարեկանում փոքրիկ Ցեզարն իր ընտանիքի անդամների հետ սկսել է աշխատել հակառակորդի ֆերմայում:
 
Չավեսը սովորել է ավելի քան 30 դպրոցում և ավարտել իր ուսումը 8-րդ դասարանում: 1946թ. Չավեսն ընդունվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմ և ծառայությունն անցկացրել Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափերին:
 
1952թ.-ից աշխատել է հասարակական կազմակերպությունում, որը պայքար էր մղում լատինոամերիկացիների ազատության և իրավունքների համար: 1962թ.-ին Ցեզար Չավեսը հիմնել է Գյուղատնտեսության աշխատակիցների միությունը (National Farm Workers Association, NFWA):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: