Առողջապահություն

Ինչպե՞ս օգնել երեխային, եթե նա դպրոցում սթրես է տանում

Դպրոցի դասերից, տնային աշխատանքից, լրացուցիչ առաջադրանքներից և գնահատականներից ունեցած վախի պատճառով երեխաները գերլարվում են և սթրեսի ենթարկվում:
Սթրեսի ենթարկված երեխայի պահվածքն ու սովորությունները փոխվում են: Նա կարող է ավելի դյուրագրգիռ դառնալ, լացել, անորոշություն դրսևորել կամ բացասական խոսել ինքն իր մասին: Երեխան կարող է գանգատվել գլխացավերից կամ որովայնի ցավերից, ախորժակի կամ քնի բացակայությունից: Սովորաբար սթրեսի ենթարկված երեխաները դժվար են պատրաստվում դպրոցի, իսկ երբեմն նույնիսկ հրաժարվում են դասի գնալ:
 
«Փորձեք խուսափել ցայտնոտից»,- ասում է «Երեխաների կյանքն առանց սթրեսի. Ձեռնարկ ծնողների համար ինքնագնահատականի, սթրեսի վերահսկման և երեխաների մոտ անհանգստության նվազեցման վերաբերյալ» գրքի հեղինակ Լորի Լայթը: Քաոսը նույնպես բացասական է ազդում, ուստի փորձեք ամեն ինչ նախօրոք պատրաստել, որպեսզի երախան չշտապի։
 
Բացի դա, լավ քնող երեխաներն ավելի քիչ նյարդային են և ավելի հեշտ են տանում դպրոցական սթրեսը: Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխան սթրեսի է ենթարկվում, խոսեք նրա հետ, հարցրեք, թե ինչպես է անցել նրա օրը և ինչ խնդիրներ ունի: Հատկապես, եթե երեխան դեռահաս է և չի ուզում, որ իրեն թելադրեն, թե ինչ անել, օգնեք նրան ինքնուրույն որոշում ընդունել:
 
Օգնեք երեխային հանգստանալ: Խորը շնչառությունը, առաջընթաց մկանային թուլությունը և դրական մտածողությունը երեխաների սթրեսի նվազեցման ստուգված մեթոդներ են: Ձեր դիտարկումների մասին խոսեք դպրոցական անձնակազմի և այլ ծնողների հետ, որպեսզի կարողանաք հետևել, թե ինչպես է նա շփվում դպրոցում:
 
Եթե դուք ինքներդ չեք կարողանում հաղթահարել ձեր սթրեսը, ձեր երեխան նույնպես չի սովորի դա անել: Այնպես որ հաջորդ անգամ, երբ դուք ծանր օր ունենաք աշխատանքի վայրում, պատմեք ձեր երեխաներին, թե ինչո՞ւ եք դուք անտրամադիր, բայց ասեք ինչ-որ բան, որ լուծում է մատնանշում ստեղծված իրավիճակի համար:
 
Մի քննադատեք դպրոցը
 
Եթե անգամ դուք համաձայն չեք, երեխաների ներկայությամբ բացասաբար մի խոսեք առաջադրանքների կամ ուսուցիչների մասին, քանի որ նա սկսում է խուճապի մատնվել: «Նրանք արդեն սթրես են զգում, հետևաբար դուք պետք է լինեք հանգստցնող կողմը»,- ասում է Լայթը: Միշտ դրական արտահայտվեք, բայց կապ պահեք ուսուցիչների հետ:
 
Սահմանափակեք նորագույն տեխնոլոգիաների օգտագործման ժամանակը
 
Երեխաներն օրական յոթ ժամ նվիրում են նորագույն տեխնոլոգիաներին, որոնք կարող են մեծացնել սթրեսը: Այնպես որ սահմանափակեք նորագույն տեխնոլոգիաների օգտագործման ժամանակը և ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին։ Եթե սթրեսն ազդում է ձեր երեխայի ունակությունների վրա, կարևոր է զրուցել մասնագետի հետ, ով կօգնի երեխային հաղթահարել սթրեսը:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: