Առողջապահություն

Հետազոտողները գտել են գլխուղեղի մահացու քաղցկեղի բուժման մեթոդ

"Glioblastoma mutliforme (GBM)"-ը գլխուղեղի ամենամահացու քաղցկեղի տեսակներից մեկն է, որի հետևանքով տարեկան մահանում է մոտավորապես 13 000 մարդ:
Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտողները ցուցադրեցին այս անբուժելի, ագրեսիվ հիվանոդության պոտենցիալ բուժման մեթոդը՝ անջատելով քաղցկեղը պայմանավորող կրիտիկական գենը:
 
Համաձայն հետազոտության հեղինակ, Հյուսիսարևմտյան համալսարանի ասիստենտ, պրոֆեսոր Ալեքսանդր Սթեյի (Alexander H. Stegh)՝ «լավագույնը, ինչ ներկայումս հնարավոր է կատարել "GBM" հիվանդների համար քաղցկեղի մասնահատումն է հետագա երկարատև քիմիոթերապիայով և ճառագայթումով»:
 
Սթեյի լաբորատորիան "GBM" գենետիկական հիմքերը հասկանալու համար կատարվող հետազոտությունների վրա տարիներ է ծախսել: 2007 թվականին նրանք հայտնաբերեցին, որ "GBM"-ով հիվանդների ավելի քան 90%-ն ուռուցքային բջիջներում պարունակում են գերարտահայտված "Bcl2Like12" գենը:
 
Բացի այդ, հետազոտողները նկատեցին, որ այս գենի արտահայտվածության հատուկ բարձր մակարդակով հիվանդները նույնպես վատ կանխատեսում ունեն: Սթեյը և նրա աշխատակիցները մանրամասն ուսումնացիրեցին այս գենը, որպեսզի հասկանան, թե ինչպե՞ս է այն գործում, բայց նրանք չէին տիրապետում գենի հսկման մեխանիզմներին:
 
«Մենք չունեինք համապատասխան տեխնոլոգիաներ, այդ փոխարկիչն անջատելու համար,- ասաց Սթեյը,-"GBM" -ում այդ փոխարկիչը միացված է, իսկ մենք ուղիներ էինք փնտրում այն անջատելու համար»: «Մենք Միրկինի հետ աշխատում էինք միևնույն թիմում, և նա մշակեց այդ եզակի նանոտեխնոլոգիական հարթակը, որը մենք անվանեցինք փոքր ինտերֆերացվող ՌՆԹ: 
 
Դա մի տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս կարգավորել գենի արտահայտվածությունը գենետիկ փոխարկիչի միջոցով»,- ասաց Սթեյը: Միկրինի մշակած փոքր ինտերֆերացվող ՌՆԹ (միՌՆԹ)-ն կազմված է ՌՆԹ-ի գնդիկներից, որոնք հավաքված են եզակի սֆերիկ ֆորմայի մեջ, որն էլ պարունակում է հատուկ միջուկ՝ կազմված ոսկե նանո մասնիկից:
 
Իր փոքր չափերի և խտության պատճառով մի ՌՆԹ-ն կարող է անցնել օրգանիզմի հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որն առանձնացնում է ուղեղն օրգանիզմի մնացած շրջանառությունից, և ուռուցքի բջիջների հետ մտնել կապի մեջ, ինչը չի կարող անել սովորական ՌՆԹ-ն:
 
"Journal Science Translational Medicine"-ում հրատարակված հետազոտության մեջ ասվում է, որ գիտնականները մի ՌՆԹ են ներմուծել մկների արյան մեջ, որոնց մարմնում կատարվել էր մարդկային գլիոմայի իմպլանտացիա:
 
Հետազոտողները բացահայտեցին, որ առնետների կյանքի տևողությունը մեծացավ մինչև 20%, իսկ ուռուցքի չափերը, ի տարբերություն ստուգիչ խմբի՝ փոքրացավ երեքից չորս անգամ: «Սա հաստատեց մեր ենթադրությունն այն մասին, որ այս մասնիկներն իրոք ունեն հյուսվածքներ և մասնավորապես ուռուցքային հյուսվածք թափանցելու զարմանալի ունակություն»,- ասաց Սթեյը:
 
Ներկա դրությամբ գիտնականները փորձարկում են իրենց բուժումն ավելի խոշոր կենդանիների վրա և հույս ունեն մոտ ապագայում հետազոտություններ իրականացնել մարդկանց վրա: 
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: