Առողջապահություն

Ֆտոր պարունակող ատամի մածուկները երեխաների համար

Ամերիկյան ստոմատոլոգիական ասոցացիան (ԱՍԱ) խորհուրդ է տալիս շատ քիչ քանակությամբ ատամի մածուկ օգտագործել՝ այն քսելով երեխայի առաջային ատամների վրա, իսկ հետո, երբ երեխան կդառնա երեք տարեկան, ծավալը հասցնել ոլոռի հատիկի չափի:
Մանկական ստոմատոլոգիայի ամերիկյան ակադեմիայի խորհուրդների համաձայն՝ այսպիսի նոր քաղաքականությունը պայմանավորված էր նրանով, որ ամերիկացի երեխաների 25%-ը փչացած ատամներ ունեն դեռ մանկական տարիքից:
 
Քիչ քանակությամբ ֆտորացված ատամի մածուկների օգտագործումը կարող է օգնել կանխարգելել կարիեսը երեխաների մոտ և նվազեցնել ֆլյուորոզի առաջացման հավանականությունը:
 
Ֆլյուորոզի դեպքում ատամները շատ մեծ քանակությամբ ֆտորի ազդեցության պատճառով վաղ տարիքում դառնում են անգույն: Երեխաներին պետք է սովորեցնել նաև, որ նրանք ռիսկի նվազեցման համար մածուկի ավելցուկները չպահեն բերանում:
 
Աղբյուրը`   med.news.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: