Առողջապահություն

Էկրանի առջև երկար նստելը՝ մեջքի ցավի պատճառ

Երեխաների մեջքի ցավի հիմնական պատճառը վատ կեցվածքն է: 648 երեխայի և դեռահասի շրջանում կատարված հետազոտության տվյալներով նրանց կեսը մկանները ճիշտ չօգտագործելու հետևանքով ոչ հատուկ իրանամկանային ցավ է ունեցել:
Երեխաները մեծ ռիսկի են ենթակա հատկապես ձմռանը, երբ նրանք պակաս ակտիվ են և ավելի շատ ժամանակ են անցկացնում պլանշետի, հեռախոսի, հեռուստացույցի էկրանի առջև:
 
Անշարժ նստելը երեխաներին ստիպում է գլուխն առաջ խոնարհել և կռանալ: Սա շատ վատ է մեջքի մկանների համար և առաջացնում է հոդերի կծկվածություն:
 
Քլիվլենդի կլինիկան ծնողներին խորհուրդ է տալիս հետևել երեխաների կեցվածքին հետևյալ կերպ՝
 
1. Զարթուցիչով ժամանակ սահմանեք:
 
Սա չի նշանակում, որ երեխան պետք է դադարի խաղալ, պարզապես պետք է 20-30 րոպեն մեկ վեր կենա, քայլի:
 
2. Հետևեք, որպեսզի երեխան նստի բարձր մեջքով աթոռին կամ հատուկ բարձ դրեք:
 
3. Կարգավորեք էկրանի և աթոռի դիրքը:
 
Էկրանը պետք է լինի աչքերի մակարդակին հավասար կամ մի քիչ ցածր: Բացի այդ, աթոռն այնպես կարգավորեք, որ երեխայի երկու ոտքերը լավ դիպչեն հատակին:
 
4. Խոսեք կեցվածքի կարևորության մասին:
 
Հեշտ չէ երեխային ստիպել խաղի միջնամասում ընդմիջում անել: Նա ինքը պետք է գիտակցի ճիշտ կեցվածքի կարևորությունը:
 
Աղբյուրը`   Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: