Հանրագիտարան

Կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը

1607թ. Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը։ Օրփեոս (L'Orfeo) օպերան բաղկացած է նախախաղից և հինգ գործողությունից։
Սյուժեն հիմնված է հույն երգիչ Օրփեոսի՝ Հադեսից իր կնոջը՝ Էվրիդիկեին փրկելու անհաջող փորձի մասին հյուսված անտիկ առասպելների վրա։
 
Առաջին անգամ բեմադրվել է 1607թ. փետրվարի 24-ին Իտալիայի Մանտովա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում։ Շնորհիվ իր երաժշտական արժանիքների օպերան այսօր էլ հաճախ բեմադրվում է։
 
Կլաուդիո Մոնտեվերդի (իտալերեն՝ Cláudio Giovánni António Montevérdi, մայիսի 15, 1567 (մկրտման թվականը), նոյեմբերի 29, 1643թ.), նշանավոր իտալացի երգահան, վիոլահար և երգիչ։
 
Գրել է մադրիգալներ (9 հատոր), օպերաներ և հոգևոր երաժշտություն։ Հայտնի է հատկապես իր «Օրփեոս» (L'Orfeo,1607), «Ուլիսեսի վերադարձը հայրենիք» (Il ritorno d’Ulisse in patria, 1640թ.) և «Պոպեայի թագադրությունը» (L’Incoronazione di Poppea, 1642թ.) օպերաներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: