Հանրագիտարան

Արվեց «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը

«Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» պատմական լուսանկար է։ Նկարել է Ջո Ռոզենտալը 1945 թվականի փետրվարի 23-ին: Պատկերված է, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ հինգ ծովային հետևակայիններ և Ռազմածովային ուժերի սանիտարը բարձրացնում են ԱՄՆ դրոշը ճապոնական Իվոձիմա կղզում՝ Սուրիբատու լեռան վրա։
Լուսանկարը վերատպվեց հազարավոր հրապարակումներում և կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն վայելեց:
 
Հետագայում նա դարձավ միակ լուսանկարը, որն ստացավ Պուլիտցերյան մրցանակ իր առաջին հրատարակության տարում և ԱՄՆ-ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:
 
Քանդակագործ Ֆելիքս դե Ուելդոնն օգտագործել է լուսանկարը ծովային հետևակի հուշահամալիրը ստեղծելու ժամանակ, որը տեղադրված է Արլինգտոնի ազգային գերեզմանի հարևանությամբ:
 
Ի դեպ, նկարում պատկերված վեց անձանցից երեքը հաջորդ ամսվա ընթացքում սպանվել են, մյուս երեքը նկարի վրա անձնավորվելուց հետո դարձել են հայտնի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: